Արցախն իր որոշումներով ազատ, անկախ պետության կեցվածք է դրսեւորում


23:06 , 27 ապրիլ, 2016

Արցախը թե՛ իր հայտարարություններով, թե՛ իր որոշումներով ազատ, անկախ պետության կեցվածք է դրսեւորում: Միեւնույն ժամանակ վստահություն է հայտնում եղբորը՝ Հայաստանի հանրապետությանը, ընդունում նրա տեսակետը: Ադրբեջանի պարագայում Արցախը ակնհայտ մերժողականություն է ցուցաբերում, ինչը պետք է հաշվի առնեն բոլոր միջազգային կառույցները: Որոշում կայացնելիս պետք է առաջնորդվեն ընդունելով պաշտոնական Ստեփանակերտի որոշումը: