Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հովանավորը Թուրքիան է. Դավիթ Բաբայան


00:18 , 27 ապրիլ, 2016

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հովանավորը Թուրքիան է: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, վերջին օրերի թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումները ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ Պաշտպանության բանակն ի պատասխան ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների, հարվածներ է հասցրել այն կետերին, որտեղից հրետակոծվում էր խաղաղ բնակչությունը: