Այժմ մի ստվար հատված իրեն դրել է Շերլոկ Հոմսի տեղը


22:38 , 26 ապրիլ, 2016
Սկսվեց... Երբ զինված բանդայի վնասազերծման կադրերն էին ցուցադրում, ֆեյսբուքի մի ստված հատված իրեն դրել էր Ստիվեն Սպիլբերգի տեղը ու վստահ ձևով պնդում էր, որ սա վատ բեմադրած բեմադրություն է, մոռանալով սակայն, որ երբ օրեր, շաբաթներ անց զինված խմբի անդամներըի ցուցմունքները սկսեցին ի հայտ գալ, պարզվեց, որ գոյություն ունի արդեն ձայնագրված ելույթ, որի մեջ խմբի պարագլուխը զինված հեղաշրջում կատարելուց հետո պիտի հանդես գար, փորձեր բացատրել կատարած արյուահեղության պատճառը ու նման լիքը փաստեր` Ստիվեն Սպիլբերգների ձայնը կամաց-կամաց մարեց... հիմա էս ավտոբուսի դեպքը:
Այժմ էլ մի ստված հատված իրեն դրել է Շերլոկ Հոմսի տեղը ու լուրջ դեմքի արտահայտությամբ փորձում է բացատրել, որ պայթյունից հետո սիմ քարտը ոնց կարար չվառվեր, ոնց կարող էր մայրերին հարգող հայ մարդը որոշեր գնալ մորը պայթեցներ, մոռանալով, որ ճիշտ է ու փառք Աստծո , որ այդպես է, սակայն մեր իրականության մեջ էլ են կան և հայրասպաններ ու մայրասպաններ, այնպես էլ որդիասպաններ/երբ հայրը կացնով սպանել էր որդուն ու թաղել ավտոտնակում/:
Հեռախոսի սիմը քարտը եթե չեք մոռացել գտնվում է հեռախոսի մեջ, իսկ հեռախոսն էլ սովորաբար դրվում է գրպանի մեջ, պայթյունի հետևանքով հրդեհ որպես այդպիսին չի եղել, եղել է հարվածային ալիք, ավտոբուսի ավիրված հատվածները հարվածային ալիքի հետևանքներն են, դրանից նույնիսկ հարևան շենքերի պատուհաններն են ջարդվել, այնպես որ հեչ պետք չի զարմանալ, որ սիմ քարտը չի այրվել, իսկ երբ արդեն իմանում են, թե ումն է սիմ քարտը, հեչ դժվար չի իմանալ հեռախոսի տերն ով է , իսկ տանը պայթուցիկ նյութերի հետքերը գտնել նույն է, թե դերձակի արհեստանոցում կտորների ու թելերի կտորներ գտնելը, իսկ հարազատների հետ լարված հարաբերությունների հարցը պարզելը հեռախոսային խոսակցությունները լսելով, ինչպես նաև հարազատների հետ զրուցելով կարելի է պարզել... այնպես որ ամեն ինչ իր բացատրություն ունի, ուղղակի մենք ամեն ինչ սիրում ենք բարդացնել, ամեն ինչի մեջ համաշխարհային դավադրություն ենք փորձում գտնել...