Ուզում եմ երկու հարց ուղղել Հայաստանի իշխանություններին
21:17 , 26 ապրիլ, 2016
Ուզում եմ երկու հարց ուղղել Հայաստանի իշխանություններին:
Առաջին. բարձրաստիճան զինվորականներին պաշտոնանկ անելուց բացի, նախատեսվում է արդյոք հետաքննություն` պարզելու վերջիններիս կողմից հասցված վնասները, ներառյալ այն, թե ում հրահանգով և ինչու է մերժվել ռազմա-արդյունաբերական համալիրում ծանրակշիռ փորձ և միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագետների կողմից ներկայացված ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳԻՐԸ:
Երկրորդ. Մինչ Մ.Բաղդասարովի հարկային պարտավորությունների ներման հարցին անդրադառնալը, երբ և ով պետք է ուսումնասիրի ու պատասխանատվության ենթարկի ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ "ԱՐՄԱՎԻԱ" ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵՎ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՎՆԱՍԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ: