Անտառների ոչնչացմանն ուղղված նոր նախագիծ` խորհրդարանում


17:04 , 25 ապրիլ, 2016

Մինչ բոլորիս մտքերը զբաղված են սահմանում տիրող լարված իրավիճակով, կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ անտառային օրենսգրքում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ "բարեփոխումներց", առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Մի կողմ թողնելով գործող օրենսդրության հետ հակասությունների քննարկումը՝ այստեղ միայն նշենք, որ կառուցապատվող ցանկացած շենքի համար անհրաժեշտ են լինելու նաև ջրագծերի, կոյուղու, էլեկտրահաղորդակցության, ճանապարհների և այլ համակարգերի կառուցում, ինչից հետո խիստ կասկածելի է, որ անտառն իր տեղում կմնա: Մյուս կողմից, անտառի բարիքներից օգտվող, դրանց վաճառքից ստացված եկամտով ապրող բնակիչների համար սա ևս ունենալու է խիստ բացասական հետևանք: Նախագիծն ապրիլի 11-ից գտնվում է ԱԺ-ում: Բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ և բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել նախագծի ընդունումը: