Մեզ սպասվում է տոտալ ռոբոտացում


13:50 , 23 հունվար, 2013

Ինտերնետը երեկ-այսօր-վաղը
Կա՞ որևէ մեկը, ով կարող է ասել՝ ինտերնետը մեզ տանում է դեպի պայծառ ապագա՞, թե՞ դեպի կործանում: Ժամանակին, երբ ինտերնետ չկար, խաղում էինք բակում (կլաս, ռեզին, պախկվոցի, հավալլա, գործնագործ....), ինչ-որ նյութի համար օգտագործում էինք գրքեր (որոնք հիմա արդեն լռիվ մոռացվել են) և այդ ամենի համար մեր ուղեղն էինք օգտագործում: Իսկ հիմա, եթե ինչ-որ բան մեզ պետք է լինում, ընդամենը մտնում ենք ինտերնետ ու ոչ մի կարիք չկա ուղեղը ծանրաբեռնելու: Կգա մի ժամանակ, երբ մենք արդեն ամեն ինչ կանենք ինտերնետով ու ոչ մի հետաքրքրություն չի մնա մեր կյանքում: Եթե սենց շարունակվի, մեր կյանքն ու մեր յուրաքանչյուր քայլը կիշխեն, ու մենք ընդամենը ռոբոտի կյանք կունենանք:
Իսկ ի՞նչ կլինի, եթե մեր կյանքում էլ չլինի ինտերնետը: Կսկսենք արդյոք ապրել նույն ձևով - առաջվա պես - կսկսենք ծանոթանալ հին ու ավանդական ձևով, չեն լինի սոցցանցերը ու նրանց և՛ լավ, և՛ վատ հետևանքները:
Եզրակացություն. ինտերնետը շատ կարևոր, անհրաժեշտ և միևնույն ժամանակ մարդկությանը դեպի կործանում տանող ծառայություն է, որը այսօր օգնում է և՛ ապրել, և՛ բարձրունքների հասնել, և՛ դառնում է շատերի մահվան և դժբախտության պատճառը: Կարծում եմ՝ չկա աշխարհում որևէ մեկը կամ ինչ-որ գիտություն, որ կարող է ասել՝ առանց ինտերնետ լա՞վ կլինի, թե՞ վատ:

Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ