Կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին (Video)


16:20 , 24 ապրիլ, 2016

Կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյաը իր այս ստեղծագործությունը նվիրել է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Կարո Վարդանյանի խոսքերով գրված խմբերգը, ինչպես միշտ, փայլուն կատարում են Հեքեքյանի հրաշամանուկները: Իսկը այսօրվա խորհուրդն է` հիշողության տրտմություն (I մաս), որը ավարտվում է պայծառ գալիքի սպասման և պետության կերտման ստեղծարար, հաղթական ոգով:


Երգի խոսքերն են.

Ինչու՞ աստղերը երկնի, աստղերը երկնի
Տատիս հեքիաթում չեն եղել,
Եղել է խավար։
Երկնի աստղերն առաջ չեն եղել
ՈՒ եղել է խավար։
Աչքերն են դրանք անմեղ զոհերի,
Երեք միլիոն աչք,որ աստղ են դարձել,
Որ լուսավորեն ճամփան
Մոլորված ոսոխի։
Տխուր հեքիաթ է, չեմ ուզում լսել,
ՈՒզում եմ սրբել արցունքն իմ տատի,
ՈՒզում եմ տեսնել ժպիտն իմ տատի։
Տատիկ, մի տես, մեր պարտեզում
Ծաղիկ ու տերև են ժպտում,
Պապիկ, մի տես, մեր աշխարհում
Ապրիլ է արդեն ու գարուն։
Ինչու՞ երգերում մեր տատիկների
Պայծառ արեգակ ու երկինք չկա,
Ինչու՞ աչքերում մեր պապիկների
Անհոգ խնդություն ու ժպիտ չկա,
Ինչու՞ գրքերում մեր ավագների
Գունեղ նկարներ ու փերի չկա։
Ինչպե՞ս համոզեմ ես իմ տատիկին
Իր գիրքը փակի և իմը կարդա։
Ինչպե՞ս համոզեմ հին երգը թողնի,
Հարյուր ասելիս շատ չվշտանա,
Ապրի երազով մեր նորոգ երկրի
ԵՎ իմ երգերով միշտ ուրախանա։
Ինչպե՞ս համոզեմ ես իմ տատիկին
Հարյուր ասելիս շատ չվշտանա,
Ապրի երազով մեր նորոգ երկրի,
ԵՎ իմ երգերով միշտ ուրախանա։
————————————————————
Պիտի զորեղանանք ոգով մեր պապերի,
Դառնանք հաղթանակած երկրի զինվոր,
Հիշենք փառքը անմահ հերոսների,
Հողը հայոց պահենք հզոր։
Կամքով միասնական հիշենք ու պահանջենք,
Կանչով հայրենական ոտքի ելնենք,
Կերտենք փառքը հայոց ապագայի,
Երգը հյուսենք նորոգ դարի։
Պիտի զորեղանանք ոգով մեր պապերի,
Հիշենք փառքը անմահ հերոսների,
Կերտենք օրը հայոց ապագայի,
Երգը հյուսենք նորոգ դարի։