18:30 , 23 ապրիլ, 2016Armenpress.am-ը գրում է․
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է զինծառայող կորցնելու մասին այն բանից հետո, երբ նրա սպանվելու մասին լուրը սոցցանցերում հայտնվել էր երեկ` ապրիլի 22-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցցանցերում նշվել է, որ Ադրբեջանի ԶՈւ 20-ամյա զինծառայող Թեբրիզ Բախտիյար օղլու Հասանովը սպանվել է ապրիլի 22-ին` Ակնի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում (Ռազմ.info):
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թեբրիզ Բախտիյար օղլու Հասանովը մահացել է գնդակի վիրավորումից` «զենքի հետ անզգույշ վարվելու» արդյունքում:
Թեբրիզ Բախտիյար օղլու Հասանովը Բաքվի Էլաթ ավանի բնակիչ էր: