Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է


11:04 , 23 հունվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. 
Հունվարի 23-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: 
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: