ՌԴ-ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ


17:28 , 22 ապրիլ, 2016

Այն, որ որոշակի մտահոգություններ կային հասարակության շրջանում, բնական և տրամաբանական է: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՌԴ -ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Չի բացառվում` լուռ համաձայնություն էր տվել: Այսինքն`ռազմավարական դաշնակցից հասարակության սպասելիքները շատ ավելի մեծ էին: Նման ցույցերով, կարծում եմ, հասարակությունը կարևոր մի ուղերձ հասցրեց թե՛ պաշտոնական Մոսկվային և թե՛այս հակամարտությամբ զբաղվող բոլոր պետություններին առ այն, որ հասարակությունը դեմ է տարածքների զիջման ճանապարհով խնդրի լուծմանը:

Կից նյութն՝ այստեղ