Պետք է իմանալ երբ ինչ ու ինչ պայմաններով ես փոխզիջում, որ Չեխոսլովակիայի օրին չընկնես


06:34 , 22 ապրիլ, 2016
Ջիջում ու Փոխզիջում, իրար նման բայց տարբեր բաներ:
Չեխոսլովակիան 1938-ին իր թուլության պատճառով Նացիստական Գերմանիայի ուժի գործադրման սպառնալիքի պայմաններում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի քավորությամբ Գերմանիային զիջեց գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզը, Գերմանիան ստանալով Սուդետը գրավեց ողջ Չեխոսլովակիան:
Իսրայելը ռազմական առումով լինելով ավելի հզոր քան Եգիպտոսը 1979թ-ին Եգիպտոսին վերադարձրեց նրանից գրաված Սինայի թերակղզին խաղաղության պայմանագրի դիմաց:
Ասածս ինչ ա, տարածքային զիջումը Չեխոսլովակիայի պարագայում ինքնասպանություն էր,Իսրայելի դեպքում կոմպրոմիս:
Պետք ա իմանալ երբ ինչ ու ինչ պայմաններով ես փոխզիջում, որ Չեխոսլովակիայի օրին չընկնես!!!