Ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի հայզագի պատգամավոր Գարո Պայլանը, ով պատգամավոր է ընտրվել քրդամետ ԺԴԿ-ից Ստամբուլի ընտրատարծքից, խորհրդարանի ամբիոնից խոսել է 1908-1915թթ-ին Հայոց ցեղասպանության մասին, մասնավորապես խոսել է 13 հայ հասարակական գործիչների և պատգամավորների սպանության մասին, որը տեղի է ունեցել 1915թ.-ին: Թուրքիայի խորհրդարանում Գարո Պալյանի 10 րոպեանոց ելույթի ժամանակ դահլիճից հնչում էին ռեպլիկներ, թե սա խորհրդարան է, և ոչ թե պատմության ինստիտուտ, նույնիսկ խորհուրդ էր տրվում նախագահողին Գարո Պալյանին զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, սակայն հայազգի պատգամավորը ելույթ է ունենում մինչև վերջ: Նա Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաներին համեմատում է Հիտլերի հետ: Հատկանշական է, որ Գարո Պալյանն իր ելույթը սկսում է հայերենով, ասելով՝ «Բարև ձեզ», ավարտում հայերենով, ասելով՝ «Աստված իրենց հոգին լուսավորե», նկատի ունենալով Հայոց ցեղասպանության զոհերին: Գարո Պալյանը իր կրծքին կրում էր Հայոց Ցեղասպանության հիշատակի սիմվոլ անմոռուկը: Ելույթի ավարտից հետո խորհրդարանը ծափահարում է հայ ազգի պատգամավորին: