Բրեյվիկը դատի է տվել պետությանը


19:17 , 21 ապրիլ, 2016
Նորվեգիայի կոռումպացված իրավապահ համակարգի զոհ՝ մարդասպանը Բրեյվիկը դատի է տվել պետությանը։
Նորվեգիայում 77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկը մասնակիորեն հաղթել է դատական գործը՝ տեղական բանտին մեղադրելով իր իրավունքները խախտելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա բողոք է ներկայացրել նորվեգական իշխանությունների դեմ՝ իրեն միայնակ բանտարկելու, չափից շատ ձեռնաշղթաներ օգտագործելու, հաճախակի մերկ ստուգումներ անցկացնելու, ինչպես նաեւ, իրեն գիշերվա ընթացքում արթնացնելու համար:
Դատական ատյանները վճռել են, որ պետությունը պետք է 330 հազար նորվեգական կրոնի չափով մարդասպանին փոխհատուցի դատական ծախսերը: