Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ` «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում էլ գոլի հեղինակ կդառնամ»


17:13 , 21 ապրիլ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Հերտայի» դեմ հանդիպմանը (3-0):

- Իհարկե, արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ լավ խաղացինք: Չեմ կարողա պատկերացնել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: 3-0 հաշիվը մեզ համար լավագույնն էր: Արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն:

Խաղից հետո հավաքվեցինք, քննարկեցինք հանդիպումը, հանգստացանք: Երկու օրից շատ բարդ խաղ է սպասում «Շտուտգարտի» դեմ: Պետք է պահպանել բարձր տրամադրությունը ու առաջ շարժվել:

Հուսով եմ` այս անգամ կստացվի նվաճել գավաթը: Նախորդ երկու տարիներին չկարողացանք հաղթել եզրափակչում: Բայց այս անգամ ամեն ինչ կանենք, որ երրորդ անգամից ստացվի: Ինչպես գիտեք Աստված երրորդություն է սիրում:

Հուսով եմ` «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում էլ գոլի հեղինակ կդառնամ: Կարևոր է ամեն խաղում գոլի հեղինակ դառնալ ու մեծ հաճույք է հաղթել յուրաքանչյուր խաղում, այդ թվում նաև եզրափակչում: Այնպես որ կանենք ամեն ինչ լավ խաղալու ու հաղթելու համար,- ասել է Մխիթարյանը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը գոլի հեղինակ է դարձել այս մրցաշրջանի Գերմանիայի գավաթի խաղարկության բոլոր 5 խաղերում: