16:47 , 21 ապրիլ, 2016
Հազարավոր մարդիկ հայտնում են, որ չեն կարողանում մուտք գործել Facebook սոցիալական ցանց: Խնդիրներ ունի նաև սոցցանցին պատկանող Instagram կայքը, գրում է The Independent-ը:
Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել խնդիրների պատճառը և թե արդյոք դրանք կապված են միմյանց հետ:
Բազմաթիվ օգտատերեր այլ սոցցանցերում, մասնավորապես՝ Twitter-ում, սկսել են բողոքել, որ չեն կարողանում Facebook մտնել։
Նշվում է, որ օգտատերերը մեծավմասամբ բախվել են «ամբողջական խափանման», որն ազդել է ողջ հարթակի, այլ ոչ ցանցի կայքի կամ առանձին ծրագրերի վրա։