Տավուշի մարզի որոշ բժշկական կենտրոններում «KT» ձեռքբերելու անհրաժեշտություն կա, առանց որի անհնար է վիրավորների ախտորոշումը


20:24 , 21 ապրիլ, 2016


Ակտուալ դրամահավաքների և օգնությունների հավաքագրման համար ումից ասես լսում եմ. «Այսքան գումար, այսքան իրեղեն աջակցություն ուղարկեցինք»: Մյուս կողմից՝ հակադարձվող թեմաներ են. «Տ
եղ չի հասնում, ճանապարհին վաճառեցին և այլն»...Ժողովո´ւրդ ջան, հեռահար խնդրանք ունեմ, ուզում եք օգնել իրականում՝ դրահավաք արեք կամ, եթե արել եք, այդ գումարներն ուղղեք Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջանի համար, ասենք Իջևանի ԲԿ-ում, Վարդենիսի, Ճամբարակի, Քելբաջարի և Մարտունու շրջանների համար, ասենք Վարդենիսի ԲԿ-ում, կամ արդեն հոսպիտալում մեկական օգտագործած կամ թույլ հնարավորություններով KT ձեռքբերման համար: Ասեմ, վիրավորների հատկապես բեկորային, լուրջ վնասվածքների դեպքում առանց ախտորոշման այս մեթոդի անհնար է ու որևէ մեկս ապահովագրված չենք այդ շրջաններում վիրավորվելուց: