Ադրբեջանի «ազգային հերոսը» ոչնչացվել է Թալիշի ուղղությամբ ընթացած մարտերում


06:41 , 21 ապրիլ, 2016
Ադրբեջանական աբսուրդ և անտրամաբանական քայլերից մեկն էլ զինծառայողներին պարգևատրելն ու նրանց անունները չհարապարակելն էր։ Հետաքրքիր է՝ պարգևատրվածների շարքում կա նաև «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ» կոչմանն արժանացած զինծառայող, ՈՐԻ ԱՆՈՒՆԸ ԵՎՍ ՉԻ ՆՇՎՈՒՄ։ Շատ բնական հարց է առաջանում. եթե այդ անձն «ազգային հերոս» է, ապա ինչպես պետք է ազգը ճանաչի իր հերոսին, եթե չի հրապարակվում անունը։ Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանական Հանրապետության «նոր ազգային հերոսի» ինքնությունը՝ հատուկ նշանակության զորքերի սպա, մայոր Սամիդ Գյուլաղա օղլու Իմանով։ Վերջինս ծառայում էր Ադրբեջանի բանակի ամենաէլիտար զորամասերից մեկում, ոչնչացվել է Թալիշի ուղղությամբ ընթացած մարտերում։