Պետք է մեխանիզմներ մտածել, որ թուրքական ապրանքը չլինի ավելի որակյալ ու ավելի էժան, քան հայկականը


22:38 , 20 ապրիլ, 2016

Էն որ թուրքական ապրանքին դեմ ենք, էդ լավ է շատ։ Բայց մենակ ֆեյսբուքում գրելով ու քարոզչությամբ էդ հարցը չի կարող լուծվել։ Պետք է մեխանիզմներ մտածել, որ էդ անտերը չլինի ավելի որակյալ ու ավելի էժան, քան հայկական արտադրանքը։
Մի ուրիշ օրինակ էլ բերեմ։ Հայկական կոշիկ կարող ընկերությունները բոլոր նյութերը բերում են Թուրքիայից՝ կաշի, սոսինձ, տակացու, պրյաժկա և այլն։
Հիմի ի՞նչ, վսյո՞, էդ մարդիկ էլ կոշիկ չե՞ն կարելու։

Մի հատ սիրողական հաշվարկ էլ ավելացնեմ։ Ենթադրենք միջին վիճակագրական հայ մարդը հագնում է տարեկան 1 ջինսե շալվար։ Հարց՝ կարո՞ղ է արդյոք հայկական թեթև արդյունաբերությունը (կներեք արտահայտության համար), արտադրել տարեկան 1.5-2 մլն շալվար։ Հա, մեկ էլ՝ ինչ գնով