Կազանի ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջը պետք է նստել միայն ապրիլյան մարտերի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման դեպքում


18:40 , 20 ապրիլ, 2016

Կարծում եմ, որ ԼՂՀ հարցով բանակցությունների Կազանի ձևաչափին վերադարձը պետք է պայմանավորել Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների, այդ թվում՝ ապրիլյան մարտերի հետևանքով հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմամբ: Այդ առումով, հատկապես պետք է շետվի ապրիլյան մարտերի պահը, քանի որ այն չավարտվեց թշնամու հաղթանակով, իսկ ձախողված պատերազմի նախաձեռնությունն ավելի է խստացնում նախաձեռնողի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցը: Կարծում եմ, որ միայն այդ պայմանը բավարարելու դեպքում պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջը: