Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին տանելու է արկածախնդրությա՞ն, թե՞ իշխող քաղաքականությանն է հակադրվում


17:30 , 22 հունվար, 2013

Աչքի տակով ուսումնասիրելով Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական թերթիկը՝ մի հետաքրքիր գրառման ականատես եղա. «Իսկ Հայաստանը զիջում է Ադրբեջանին սպառազինություններրի մրցավազքում», իր կողմից որպես նախընտրական խոստում նշվում է՝ «Կճանաչվի Արցախի Հանրապետությունը...»: 
Փաստորեն կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական ժողովրդին տանելու է արկածախնդրության (որովհետև եթե սպառազինությունների մրզավազքում զիջում ենք ըստ իրեն, ուրեմն այդ պարագայում Ադրբեջանը կգնա պատերազմի), կա՛մ էլ հասկանում է, որ իրականում Հայաստանը բնավ չի զիջում սպառազինությունների մրցավազքում, ուղղակի հերթական միտքը պիտի գրեր, որպեսզի իշխանության քաղաքականությանը հակասեր: Մի հիշեցում անեմ, որ քանի անգամ է ՀՀ նախագահի կողմից նշվել, որ բանակցային գործընթացի ոչ ադեկվատ ընթացքում ներկա իշխանություններն առաջինը կլինեն, որ կընդունեն ԼՂՀ անկախությունը....