Արամ Հարությունյանը դուրս եկավ ընտրապայքարից


14:55 , 22 հունվար, 2013

Միակ էական փոփոխությունը, որ կգրանցվի այս ընտրությունների արդյունքով, կլինի այն, որ հանրությունը էլ երբեք լուրջ չի վերաբերվի նախագահական ընտրություններին։ Այս մտածված գործընթացի կազմակերպողները ստվերում են, իսկ իրականացնողները՝ մեր աչքի առջև, ի դեմս Անդրիաս Ղուկասյանի, Հայրիկյանի, էպոսագետի, Արամ Հարությունյանի...
Ասածիս վառ ապացույցը. Արամ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ին հայտարարելու է մեկօրյա հացադուլ... Կներեք, բայց երբ երեխաները նման վարք են դրսևորում, մեծերն իրենց ասում են «կապիկություն մի արեք»։ Հիմա ենթադրենք, թե ես չեմ հասկանում, որ Արամ Հարությունյանն անում է այն, ինչ իրեն են ասում, որ անի, և մի քանի հիպոթետիկ հարց.
- Արամ Հարությունյանը, եթե չէր ափսոսում այդ 8 միլիոն դրամ գրավը, որը մոտ 20000 դոլար է կազմում, գոնե մի անապահով ընտանիքի լավություն աներ, մի՞թե նա չի ուզում պատմության մեջ բացի հավերժ առաջադրվող խեղկատակից բացի այլ հետք թողնել իր մասին։ 
- Արամ Հարությունյանի հացադուլը միօրյա ո՞ւմ է պետք, առավել ևս եթե ի սկզբանե հայտնի է, որ նա չի առաջադրվելու։

Կից նյութն`այստեղ