Վանաձորցի Ավետիսյանների 5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության


14:30 , 22 հունվար, 2013

Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը ներկայացնում է «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության առաջին թողարկումը:

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից  մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից  8-ամյա Նարեկը մանկուց հաշմանդամ է: Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով: Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ ու նմանատիպ այլ բաներ: Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է  խոզապահությամբ, ստացած 30 հազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը, իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր: Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է Ավետիսյանների կյանքի պատմությունը, պատմություն, որն իրոք դաժան է: Մանրամասները՝ www.lorinews.com-ի պատրաստած տեսանյութում:

 

Նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Տեսանյութը պատրաստվել է www.haytararutyun.com կայքի ֆինանսական օժանդակությամբ:
Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան օգնել Ավետիսյանների ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: