21:07 , 17 մարտ, 2012
Հիշու՞մ եք որևէ կոռուպցիոն իրավիճակ, որին մասնակից եք եղել:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես. << անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում>>:
Հայաստանում առավել հաճախ հանդիպող դրսևորումներն են.
1. կաշառք ստանալը
2. կաշառք տալը
3. կաշառքի միջնորդությունը
4. յուրացումը և հափշտակությունը
5. շորթումը
6. նեպոտիզմը
7. կլիենտիզմը
8. թողտվությունը
9. պաշտոնական լիազորությունները չարաշահելը
10. պաշտոնական կեղծիքը
Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակներում.
ստորին --- վարչական
վերին --- էլիտար:
Մեծ վտանգ է ներկայացնում էլիտար կոռուպցիան: Այն խելացի է, կրթված, հարուստ և իշխող, նրա հիմնական խնդիրը թաքնված մնալն է, և եթե էլիտար կոռուպցիայում կատարվում են մերկացման դեպքեր / ինչը վերջերս նկատելի է մեր երկրում /, ապա միայն ինչ-որ մեկից ազատվելու համար:
Պատրա՞ստ ենք արդյոք մենք՝ հայերս, պայքարելու Հայաստանում ահռելի չափերի հասած կոռուպցիոն դրսևորումների դեմ...
Իսկ որո՞նք են կոռուպցիա ծնող պատճառները:
/ Հետաքրքիր է թե ինչպես կդասակարգի մեր երկրի քաղաքացին հետևյալ պատճառները /
Իմ կարծիքով.
1.Իրավագիտակցության և բարոյագիտակցության ցածր մակարդակը
2. Քաղաքացիների պասիվ մասնակցությունը հակակոռուպցիոն գործունեությանը / գեղ կանգնի՝ գերան կկոտրի /
3. Հասարակության անորոշ ու հակասական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ
4. Ոչ հստակ և անընդհատ փոփոխվող օրենսդրությունը
5. Անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ
6. Անպատժելիությունը
7. Ցածր աշխատավարձը
8. Պետության դերի խաթարումը
9. Գործազրկությունը
10. Երկարատև պաշտոնավարումը և այլն...
Իսկ հնարավո՞ր է արդյոք նվազեցնել կոռուպցիայի մասշտաբները Հայաստանում:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեզանից յուրաքանչյուրը՝ իր կատարած ընտրությամբ: