Մի բան հստակ է սակայն, մենք առաջնագծում խնդիր չունենք


12:34 , 18 ապրիլ, 2016
Երբեք իմ մեջ այսքան վախ չի եղել պետության համար։ Ինչ որ մի բան արդեն էն չի, իզոլացվել ենք անսահման, պաշարված ամրոց ենք դառնում։ Իսկ իշխանությունն էնքան անտարբեր է պետության նկատմամբ, որ դա չի զգում, սկսել եմ էդպես մտածել ու վախենալ։ Մի բան հստակ է, սակայն, մենք առաջնագծում խնդիր չունենք, այնտեղ զինվորներն են, մեր խնդիրը թիկունքում է։ Եվ, եթե այսօր էլ դա չենք գիտակցում, վատ է լինելու, ես վախենում եմ Հայաստանի համար։