Ադրբեջանի բլից կրիգի նպատակներից մեկն էլ Սարսանգի ջրամբարն էր


23:28 , 17 ապրիլ, 2016
Ադրբեջանի բլից կրիգի նպատակներից մեկն էլ Սարսանգի ջրամբարն էր: Տարիներով վայրահաչ են գցել, որ ջուր ա պետք, ջուրը բոլորինն ա: Ու էդ կոնտեքստում գրավելով Սարսանգը որոշակիորեն կարող էր արդարացնել իր գործողությունները: Ղարաբաղի իշխանությունն ավելի շուտ կխմի Սարսանգի ջրամբարը, քան հենց նենց ջուր կտա ազերներին:
Հիմա մի սենց առաջարկ:
Եթե իրոք Սարսանգի ջրամբարում կա ջրի ավելցուկ, կարելի է այն ուղղակի խողովակաշարով վաճառել Իրանին: Իրանը մեծ ուրախությամբ խողովակները կկառուցի, ու էդպիսով որոշակի պարտավորություններ կունենա ջրամբարի նկատմամբ: Նորից եմ կրկնում խոսքն ավելցուկ ջրի մասին է, եթե էդպիսին իհարկե առկա է: