Սամվել Ալեքսանյանից ջիպ նվեր ստացած հրամանատարը պետք է ազատվի աշխատանքից


15:16 , 17 ապրիլ, 2016
Մի տեսանյութ է պտտվում ֆեյսբուքում։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջիպ է նվիրում բանակի հրամանատարներից մեկին։ Չգիտեմ տեսել է պաշտպանության նախարարը այդ կադրերը թե ոչ։ Բայց այդ հրամանատարին պետք է ազատել աշխատանքից։ Ինչ իրավունքով է նա վերցրել այդ մեքենան, ով է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման եւ <շաբաշ> անել։ Մոռացել եք, որ գործ ունեք կանոնավոր բանակի հետ։ Ֆիդայական ջոկատների երկիր չենք, կանոնանվոր բանակի սպան ինչպես կարող է թույլ տալ, որ իրեն այդպես փչացնեն։