Հաղորդում հանցագործության մասին. բարձրաստիճան պաշտոնյաները միջամտում են ընտրական գործընթացին (Photo, Video)


14:17 , 17 ապրիլ, 2016

Հաղորդում հանցագործության մասին. բարձրաստիճան պաշտոնյաները միջամտում են ընտրական գործընթացին (ֆոտո, վիդեո)

Armlur.am-ը գրում է․

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյան 25/17 և 25/15 ընտրատեղամասերում անձամբ շրջում է, դուրս հրավիրում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձանց, զրուցում նրանց հետ, ցուցումններ տալիս և միայն լրագրողների և ոստիկանների պահանջներից հետո` հեռանում:

Սանամյանի համար որպես վարորդ էր աշխատում ՀՀ ԿԱ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուկի Արամ): Վերջինս ՀՀ Կոտայքի մարզխորհրդի նախագահն է: Երբ մեր լրագրողը Հարությունյանից հետաքրքվել է, թե ինչու է եկել ընտրատեղամաս, նա պատասխանել է, որ զբոսնում է: Սամվել Սանամյանը ևս մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ ինքը սովորաբար բոլոր նման միջոցառումներին մասնակցում է:

Նշենք, որ բավականին լարված մթնոլորտ էր 25/17 ընտրատարածքի դիմաց, որտեղ մարդիկ հերթ էին կանգնել, ինչպես խորհրդային տարիներին կտրոնների հերթերն էր:

ՀՀ ընտրական օրենսգրքի 21.4 հոդվածով սահմանվում է, որ մինչև 50 մետր շառավիղ հեռավորության վրա չպետք է կուտակումներ լինեն. մարդիկ պետք է ընտրեն ու հեռանան:

Սակայն սույն բարձրաստիճան պաշտոնյաններն ու նրանց ուղեկցող մարդիկ խախտում են ՀՀ ընտրական օրենսգիրքը:

12999450_1175697149137001_2020724169_o

13000576_1175697159137000_25005426_o

13009726_1175697152470334_895397223_o

Շարունակությունն՝ այստեղ