Աննամուսությունը արդեն արյան մեջ է


11:21 , 17 ապրիլ, 2016
Միշտ ասել եմ. Սատանան այնքան վտանգավոր չի, որքան նրան հոգին վաճառած տականքները:
Հարց բոլոր իշխանական գրչակներին. Երբ սիստեմատիկ հիշեցնում եք, որ պատերազմը չի ավարտվել, որ պիտի որևէ մեկը այսօր չընդվզի ու լուռ կուլ տա շարունակվող բեսպրիդելը, ձերոնց էլ եք դա հիշեցնում? Ձերոնց էլ եք հորդորում, որ թուրքը սահմանին է, որ գոնե հիմա չշարունակեն իրենց ազգակործան գործելաոճը? Հասկացանք, որ սահմանից թռած եք, բայց Հրազդանն էլ հո սահման չի? Եկեք ու զգացեք, թե ոնց են սերտել դասերը ձեր թիմակիցները: