Ծանրամարտ. Եվրոպայի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը հաղթեց պոկում վարժությունում


17:06 , 16 ապրիլ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունն ավարտեց 113 կգ արդյունքով ու զբաղեցրեց առաջին տեղը` նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Նշենք, որ մեր մյուս մարզուհին` Արփինե Դալալյանը 93 կգ արդյունքով զբաղեցնում է 6-րդ տեղը: