Կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանի հանդեպ հավատն էլ զգալի չափով պակասեց


16:00 , 16 ապրիլ, 2016

Умом Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать — В Россию можно только верить. Федор Тютчев

Դե մեզանից շատերը, երևի հետևելով այս թևավոր խոսքերին, մի առանձնապես չէին էլ ցանկացել խելքով հասկանալ. մենք ուղղակի հավատում էինք և վերջ... Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ հավատն էլ, կարծես, մի զգալի չափով պակասեց: Բայց հավատի պակասը ժամանակի և տարածության մեջ նաև լրացվելու, և ինչու ոչ՝ նաև հիասթափության հասնելու հատկություններ ունի: Հուսանք, որ մոտ ապագայում ավելի շատ կլինեն առաջին հատկության կյանքի կոչման նշանակալի դրսևորումներ, քան` երկրորդի ուղղությամբ աշխատող և խորացող քայլեր: