Զույգ ձեռքում արյան ճնշումը չափելը կարող է փրկել կյանքը


14:30 , 16 ապրիլ, 2016


Էքսետերի համալսարանի գիտնականները համարում են, որ արյան ճնշումը հարկավոր է չափել 2 ձեռքերում էլ, քանի որ այդ արժեքների տարբերությունը կարող է կապված լինել սրտի համար լուրջ ռիսկի հետ, հայտնում է newsyou.info-ն:

Ստացված տվյալների համաձայն՝ ձեռքերում ճնշումների 5 կետ տարբերություն ունեցողները 2 անգամ ավելի շատ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից մոտակա 8 տարիների ընթացքում:

Բժիշկների կարծիքով՝ ձեռքերի միջև ճնշումների տարբերությունը կարող է վկայել մարմնի կողմերից մեկում գլխավոր զարկերակի խցանման մասին: