ՊՆ աշխատակիցները խլել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը, վնասել լրագրողի ձեռքը


22:26 , 15 ապրիլ, 2016

News.am-ը գրում է.

Կոտայքի մարզի «Մուլտի գրանդ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը:

Մինչ NEWS.am-ի թղթակիցը հյուրանոցի մոտ սպասում էր մասնակիցներին, մասնավորապես, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ՀՀ ՊՆ երեք աշխատակից առանց ներկայանալու NEWS.am լրատվական գործակալության թղթակցից խլել են տեսախցիկն ու լրագրողի վկայականը՝ վնասելով լրագրողի ձեռքը: Զինվորական համազգեստով տղամարդիկ հրաժարվել են ներկայանալ. միայն պատճառաբանել են, որ չի կարելի նկարահանում իրականացնել: