«Սպայկայի» ներդրումային ծրագրով կստեղծվեն 153 նոր աշխատատեղեր


16:30 , 15 ապրիլ, 2016

«Սպայկա» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Նման արտոնություն տրվել կառավարույան այսօրվա նիստում: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7,6 մլրդ դրամի չափով` բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 155 հազար դրամ, 2017թ. 165 հազար դրամ և 2018թ.175 հազ. դրամ: