22:47 , 21 հունվար, 2013
Ծանոթանալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ արված հայտարարությանը ու հատկապես ապշահար կարդալով քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի բացատրությունները վերոնշյալ հայտարարության մասին` հանկարծ հիշեցի հարգարժան Զոհրապի ֆեյսբուքյան գրառումները ոչ վաղ «անցյալում»:
Այդ հիշողություններին զուգահեռ մտքովս կարմիր թելի պես անցավ ժողովրդական ասացվածքը. «Շատ մի սիրի` ատել կա, շատ մի ատի` սիրել կա»: