20:04 , 14 ապրիլ, 2016Քիչ առաջ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում 69 կգ քաշային կանանց պայքարում երկամարտի 237 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Նա իր հաղթանակը նվիրեց վերջին օրերում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտնչած հայորդիներին:


