Պատմությունը խիստ պատժում է իրենից դասեր չքաղողներին


18:16 , 14 ապրիլ, 2016

Օսմանյան կայսրությունում առնվազն 3 անգամ հայերի կազմակերպված ջարդ է կազմակերպվել, որոշ բացառությունները չհաշված, հիմնականում դասեր չենք քաղել, այլապես Մեծ Եղեռնը տեղի չէր ունենա: Լինելով կայսրության տնտեսության հիմնական տերը հայ համայնքը այդպես էլ չկարողացավ ինքնակազմակերպվել և զինվել: Հույսներս դրել էինք ռուսների, բարի ամերիկյան դեսպանների ու բրիտանական նավերի վրա, չհասկանալով, որ թշնամին ցանկանում է մեր մահը: