Սեյրան Օհանյանն այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ


22:56 , 12 ապրիլ, 2016

Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր վիրավորների վիճակին և քննարկել նրանց առողջության հարցը: