11:06 , 12 ապրիլ, 2016
Ի դեպ, ռազմավարական դաշնակիցների մասին: 1967թ-ի վեցօրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում Իսրայելը 4 արաբական պետությունների դեմ կռվելով գրավեց Սինայը, Հորդանան գետի արևմտյան ափը ու Գոլանյան բարձունքները, իսրայելական զինուժը հարձակվել է ամերիկյան «Լիբերտի» ռազմանավի վրա, ինչի արդյունքում զոհվել են 34 և վիրավորվել 173 ամերիկացի զինվորականներ: Համատեղ հետաքննությունը պարզեց, որ սա «թյուրիմածության» արդյունքեր, թեև կարծիքներ կան, որ հատուկ գործողություն էր՝ թույլ չտալու ամերիկացիներին հետևել իսրայելական բանակի գործողություններին:
Պատերազմի սկզբում իսրայելցի հատուկջոկատայինները շարքից հանւոմ են ԱՄՆ դեսպանատան ալեհավաքը՝ ԱՄՆ հետախուզությանը «կուրացնելու» նպատակով:
1949թ-ից մինչ օրս ԱՄՆ-ն ՑԱԽԱԼ-ի ամենամեծ հովանավորներից է: 2008թ. - 2017թ ԱՄՆ պետական ռազմական օգնությունը Իսրայելին կկազմի 30 մլրդ ԱՄՆ դոլար:
Արցախյան պատերազմում Ադրբեջանի ամենամեծ հաջողությունը՝ 1992թ. ամռան հարձակումը հիմնականում իրականացվել է ռուսական 328-րդ գվարդիական օդադեսանտային գնդի ուժերով՝ Վլադիմիր Շամանովի հրամանատարությամբ: Ի դեպ՝ Շամանովը 2009թ-ից Ռուսաստանի օդադեսանտային ուժերի հրամանատարն է:
Ռուսաստանը որպես ռազմական օգնություն իր դաշնակից Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլար... վարկի տեսքով։
Ռոգոզինին կբարևեք...