Այսուհետ գնվող զինտեխնիկայի 10 տոկոսը պետք է լինի հարձակողական


20:30 , 11 ապրիլ, 2016
Ես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չեմ ու ոչ էլ նրա տեղակալը, բայց կարծում եմ, որ մինչ այսօր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի առումով կազմվել են զուտ պաշտպանական պլաններ, և համապատասխանաբար գնվել է հիմնականում նման ուղղության զինտեխնիկա: Կարծում եմ, որ այսուհետ պետք է կազմվեն հակահարձակման՝ այն էլ լայնածավալ, հստակ պլաններ, իսկ գնվող զինտեխնիկայի 10 տոկոսը պետք է լինի հարձակողական: Ինչպես ասվում է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և դեռևս ոչ-ոք չի հերքել այդ դոկտրինը: