Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի արդարացման մասին


17:35 , 11 ապրիլ, 2016

Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի արդարացման մասին: Մի արևելյան պատմություն կա: Պատմեմ տեսեք զուգահեռները:

Մեկի տունը գող է մտնում ու թալանում: Սա գնում է դատավորի մոտ: Դատավորն հարցնում է՝ տանդ դուռը փա՞կ էր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:

Դատավորն հարցնում է՝ շուն ունեի՞ր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:

Դատավորն հարցնում է՝ փողդ լավ էիր պահե՞լ: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:

Տան տերն ասում է՝ հիմա ի՞նչ, գողը հեչ մեղավոր չի՞:

Լսեք կա փաստ՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառք հակամարտության գոտի, միջնորդ եռանախագահի կարգավիճակի ոտնահարումով ու իր ստրատեգիական դաշնակցի դեմ:

Մնացած խոսակցությունները քամի է ու օդի տատանում: