Պատերազմի ֆոնին ավելացան պարտվողականներն ու հող «հանձնողները»


10:48 , 11 ապրիլ, 2016
Պատերազմի ֆոնին ավելացան պարտվողականներն ու հող «հանձնողները»։ Խաղաղ ժամանակ նրանք լուսանցքային միավորներ են և գործում են «իջի՛ր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» սկզբունքով, իսկ ամենաանշան տեղեկատվական առիթի դեպքում նորից ակտիվանում են։ Ըստ որում, «հանձնողները» փորձում են իրենց միամիտ կամ ծախու ոգորումները հիմնավորել ժողովրդի անունից, մինչդեռ միայն ես՝ համեստ գրիչս, այս օրերին այդ ժողովրդի մոտ 100 ներկայացուցչից ստացել եմ հարց-նամակներ՝ մեր կորցրած/հետ բերած դիրքերի մասին։ Բազմապատիկ անգամ ավելի շատ նույնաբովանդակ հարցումներ է ստացել նաև Razm.Info ռազմական վերլուծական կայքի խմբագրակազմը։ Այսինքն՝ անկախ գիտակրթական մակարդակից՝ անգամ ինտուիտիվ զգացմամբ, մեր բնակչությունը հասկանում է, որ անընդունելի է թշնամուն հողեր հանձնել, որ քայլ առ քայլ հանձնելով՝ կկորցնենք ամեն ինչ՝ տառացիորեն ԱՄԵՆ ԻՆՉ։
Այս թեմայով ես ունեմ ծավալուն մի գրառում, որտեղ հիմնավորում եմ, թե ինչու չի կարելի ոչ մի թիզ հող հանձնել։ Սա գրված է պատերազմից առաջ, բայց պատերազմը ոչինչ չի փոխել այս համոզումներիս մեջ, ընդհակառակը՝ է՛լ ավելի է ամրացրել դրանք։ 
Ավել ասելու բան չկա․ եթե կլինեն հարցեր, հանրային բանավեճի ցանկություն, լրագրողական հարցախույզներ, ապա պատրաստ եմ, իսկ «Ֆեյսբուքում» այս թեմայով՝ այսքանը։