Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի


15:19 , 10 ապրիլ, 2016

galatv.am-ը գրում է.

Հայ երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, հակաադրբեջանական ակցիաներ են անցկացրել:

Այս մասին  տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Բազմամարդ ցույցեր Ֆրանսիայի քաղաքներում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հանուն խաղաղության»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցել էր մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ