Ընտրարշավը մեկնարկեց... Ինչ էլ լինի` մի մոռացեք, որ հայ եք ու մի արյուն


01:04 , 21 հունվար, 2013

Մեկնարկեց: Ինչ էլ լինի` մի մոռացեք, որ հայ եք ու մի արյուն: Խոսքս ուղղված է իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հատկապես երիտասարդական թեւին:
Աժ ընտրությունների փորձս ցույց տվեց, որ հանուն կուսակցական գաղափարախոսության դուք շատ հեռուն կարող եք գնալ, բայց այդպես ճիշտ չէ: Մարդկային արժեքները վեր են ամեն տեսակ կուսակցական արժեքներից եւ հատկապես` քաղաքական հայացքներից:
Դուք եք այս երկրի ապագան, դուք պարզապես իրավունք չունեք իրար դեմ թշնամանք ունենալ: Եկեք չուրախացնենք մեր թշնամուն...
Եկեք պարզապես պահպանենք քաղաքակիրթ քարոզարշավի հնարավոր բոլոր ընթացակարգերը:
(c)sunset 11