Եթե հիմա Ալիևը համաձայնվում է խաղաղապահների տեղակայմանը, ուրեմն սպանել են Ադրբեջանի Ղարաբաղը զենքով գրավելու հույսը


10:30 , 9 ապրիլ, 2016
Խաղաղապահների հարցին մի հատ ուրիշ կողմից էլ եկեք նայենք: Հատկապես, երբ սրա լավ կամ վատ լինելու քննարկումը՝ կարգավորման ընդանուր կոնտեկստից կտրած բարդ է ու մի քիչ արհեստական խոսակցության տպավորություն է թողնում: Բայց չխորանանք.... Խնդիրն էն ա, որ այս հարցը սեղանին միշտ եղել է, որպես ընդանուր կարգավորման պլանի մաս ու եթե չեմ սխալվում սրան ամենաուժեղ դիմադրողը Ադրբեջանն է եղել շատ պարզ պատճառով. խաղաղապահների առկայությունը բացառում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիևյան պլանը: Ու եթե հիմա Ալիևը համաձայնվում է խաղաղապահների տեղակայմանը, ուրեմն ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ գործողությունները վերջնականապես սպանել են Ադրբեջանի Ղարաբաղը զենքով գրավելու հույսը: