Մի անգամ Ամերիկայում


15:54 , 20 հունվար, 2013

Դուրս էկանք: Անձրևոտ օր էր: Մեր ծանոթը՝ դրսում վիզը ծուռ մեզ էր սպասում: Ինքն էլ իմ կարգավիճակի մի բան: Նայեցի ճպճպան աչքերով այդ հային, որն Ամերիկայի պես երկրից գաղափար տանելու փոխարեն բարձ տարավ հետն ու մի քանի ձեռք սպիտակեղեն: Ի՞նչ տարբերություն կար այս ճպճպանի ու կախված ուղեղով ամերիկացու միջև, որպիսին տանտիկինս էր: Մտածում էի ես: Մի Բուկովսկի ծնելու համար Ամերիկայում հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր այսպիսի մարդիկ պետք է ծնվեն: Կարո՞ղ էի արդյոք երբևէ հուսալ, որ կկարողանամ գոյությամբս կոմպենսացնել ճպճպան աչքերով այս մարդու ու նրա լմանիկների գոյությունը մի երկրում, որտեղ ծնվել, ու որտեղից եկած մարդիկ Ամերիկայից բարձ էին տանում ու քանի մը ձեռք սպիտակեղեն: Ի՞նչ տարբերություն այս մարդկանց միջև: Միայն այն, որ այս մեկը շնչում է Երևանի կեղտոտ օդը՝ աչքի առաջ ունենալով հայկական լեռների ստորոտներում սավառնող մաքուր օդի գաղափարը, իսկ մյուսի սիրտն այդ գաղափարից խառնո՞ւմ է:

Երկար մտածելու ու խոհափիլիսոփայական ակնարկների համար մատերիալ հավաքելու ժամանակ չկար ու ոչ էլ պետք էր, քանզի վասնզի մի ընկեր, որն իրեն համարում էր ալամ աշխարհի կենտրոնն ու որին ներշնչել էի, թե ինքն իրավացի է այդ խոկումների մեջ, մի ժամանակ անթաքույց հպարտանում էր գոյությամբս ու անվերջ ճամարտակում այդ ուղղությամբ, հենց հայտնաբերեց, որ մի սովորական աղջիկ եմ ու բլուզիս տակ ադամանդի բուրգեր չեմ պահ տվել, ինչպես ինքը կասկածում էր, ու յուբկիս տակ էլ գետեր չեն վազում, որպիսին ինձ վերածեց, անմիջապես գլուխ թեքեց այն բանից հետո, երբ տեսավ, որ աչքերիս մեջ արտացոլվում է յուր պատկերը, և ես ընդամենը այնպիսին եմ ինչպիսին ինքն է ուզում տեսնել, ու, որ Տաիշը ոչ մի կապ չունի յուր ընկալման հետ, ու մեկ ուրիշի աչքերի մեջ բոլորովին ուրիշ Տաիշ է, ուրեմն այդ հայտնագործությունն անելուց հետո, որն ինձ վրա նստեղ կլոր երկու տարի և անհավանական քանակության էներգիա, որը կարող էի ծախսել յուբկիս տակից գետեր հոսեցնելու ու կրծքումս ադամանդե բուրգեր աճեցնելու վրա, ուրեմն այդ ամենը վատնելուց հետո, նա ասաց, որ չափազանց շատ եմ տվայտվում, թեպետ, «անկեղծորեն ճղված մի ջիղ կա այդ տվայտանքների մեջ», ու սակայն, այն, ինչ անում եմ, հեռու է իր սպասելիքներն արդարացնելուց, ու որ լավ կանեմ՝ չընկնեմ այլևս խոհափլիսոփայական ակնարկների մեջ, քանզի վասնզի դրանք քոռ կոպեկ չարժեն ու վաղուց անցել են ժամանակները, երբ յուր լոզերը գնում էին այդ ակնարկների համար, ու վասնզի քանզի ՝ աշխատում էի ունկն դնել էն ամենին, ինչն ինձ ասվում էր՝  ուղղակի, անուղղակի և, ընդհանրապես, բոլոր ճանարհներով, ուրեմն, հենց այդ պատճառով էլ հենց «Ակվարիումից» դուրս եկանք ու տեսանք ճպճպան աչքերով ընկերոջս, թարգեցի նրան Տանտիկնոջս հետո համեմատելու ու դրանց ընթացքում խոհափլիսոփայական մտքերին հանգելու վարանոտ փորձերս ու անմիջապես քայլեցի նրանց ուղղությամբ, որոնք գնում էին Անեդրգրաունդի տուրի: Որովհետև ծրագիրը տենց էր կազմած: Իսկ ծրագիրը ամենակարևորն ա:

Ու կոնֆլիկտը, որ հասունացել էր առավոտից, մանրից պայթել ֆոտոապարատիս պատճառով, դեռևս չէր հասել կուլմինացիային, ու էդ մասին տեղյակ էլ չէի: Ոչ էլ ցանկությու ունեի տեղեկանալու: Որովհետև տոլմա փաթթելու համար կրածս տառապանքներն ու իմ փողով ու իմ ժամանակի հաշվին «Ակվարիումում» անցկացրած երկու ժամն ինձ ամբողջապես բավարար էր:

Մոտ մեկ ժամ հետո հասանք Անդերգրաունդի տուրին: Ճպճպան աչքերով ծանոթս ճպճպացնող աչքերով հանկարծ խոսքի մեջ լսացնում ա, որ ինքը ժամը4-ին պիտի մեծ դժկամությամբ պիտի լքի մսային միջավայրը, որովհետև քանի մը օրերի ընթացքւոմ, որ ապրել էր Ամերիկայում, հասկացել էր, որ ռայոնը, որտեղ ապրում է, շատ հեռու էր downtown-ից, ու իրեն տուն տանող քաղաքային տրանսպորտի վերջին միավորը շարժվում է ուղիղ 4-ին: Իսկ էդ ժամանակ արդեն 3-ի կողմերն էր: Իմ սիրելի ճպճպան աչքերով հայը, ուրեմն, երբ նախորդ օրը մեծ ուրախությամբ ուզում էր միանալ մեր թանգարանային կյանքին, հաշվարկի ու ծրագրելու մասին ուներ մոտավորապես նույնքան հմտություն, ինչքան սիրելի Տանտիկինս, որովհետև, ամբողջ այս ոդիսականով անցնելուց հետո, որին ինքը մասնակից էր եղել ընդամենը «Ակվարիումից» դեպի անդերգրաունդի տուր, այսինքն ընդամենը մեր հետս նստել էր տրանսպորտ ու մի ավենյուից իջել մեկ այլ ավենյու, հանկարծ հասկացել էր, որ եթե մտնի անդերգրաւոնդի տուրի, ապա կմնա բորտին: Ու դա ասում ա էն պահին, երբ արդեն փողը տվել ու տոմսն էլ առել էր: Ու ժամը արդեն 3-ին մոտ էր: Ու տուրը տևում էր մոտ 2 ժամ: Ինքն էլ տաքսի նստելու ցանկություն չուներ, որովհետև մինչև տուն հասնելու համար ինքը պիտի մոտ 50 դոլար վճարեր, իսկ էդ փողով գիետք քանի ձեռք սպիտակաղեն ու բարձ կառներ: Համ էլ ինքը քաղաքային տրանսպորտի քարտ ուներ:

Ուրեմն, տուրը սկսել ա, ու ես ուզում եմ միանամ խմբին, բայց համ էլ չգիտեմ ինչ անեմ: Ուրեմն ճպճպան աչքերով հայը որոշում ա տոմսը հետ տա, ու ստեղ երկար-բարակ բազար ա սկսում տոմոսավաճառի հետ: 15 ամերիկյան դոլոր: Վերջապես փողը հետ են տալիս: Մեր յարանը շանթահարված աչքերով կանգնած ա: Մարդը 15 դոլար վճարել ու ուզում ա այդ քանակությամբ վճարված դոլարին համարժեք ժամանակ անցկացնի Անդերգրաունդում: Մինչև իսկական տուրն սկսելը գօդը մոտ կես ժամ հեքիաթ պիտի կարդար այն մասին,թ ե ինչպես հին Սիեթլը վառվել էր և այլն, ու մինչև էդ հեքիաթը կպրծներ, որոշում էինք, թե ոնց է լինելու մեր ճպճպանի հարցը: Տանտիկինս մոտեցավ յուր աննման Յարանին ու խանդաղատանքով լի հայացքով ինչոր բաներ շշնջաց նրա ականջին: Հետո պարզել էի, որ խնդրել էր մեր ճպճպանին Անդերգրաունդից հետո հասցնել տուն, քանի որ չէր ուզում հենց հիմա ճամփել նրան ու ուզում էր, որ մեր ճպճպանը մասնակցեր Անդերգրաւոնդի տուրին: Էդ մասին իմանալով, Ճպճպանս գնացել ու տոմսը նորից վերցրել էր: Մեծ աղմուկ բարձրացավ էն բանից հետո, երբ պարզվեց, որ Յարանը կտրականապես դեմ էր եղել Ճպճպանին տուն տանելու գաղափարին, ու, ընդհանրապես, ինքը մինչև կոկորդը գոհ էր էս տպոյ հայերից, որոնք Ամերիկայից բարձ են տանում ու քանի մը ձեռք սպիտակեղեն, ու, ընդհանրապես, մեր տեղը Աֆրիկայի ջունգլիներն են, ու, ընդհանրապես, շատ անհասկանալի է, թե Աստծո որ կամքով էին ք եմնք հայտնվել այնպիսի մի քաղաքակիրթ վայրում, որպիսին Ամերիկան է, ու որտեղ մարդիկ պեպսի կոլա էին խմում ու ուտում հորմոնալից կերակուր:

Տոմսավաճառը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Տանտիկինս բանակցություններ սկսեց նույն 15 դոլարը երկրորդ անգամ վերադարձնելու ուղղությամբ: Անդերգրաունդի տուրը շարունակվում էր: ժամանակ առ ժամանակ մտնում էի, որ տեսնեմ, թե չեն լքել արդյոք սենյակն ու չեն գնացել արդյոք իսկական տուրի: Հավաստիանալով, որ այդպես չէ՝ հետ էի վերադառնում՝ հետևելու Տանտիկին-Յարան-Ճպճպան եռակողմ բանակցությունների ընթացքին: Յարանը, բնականաբար, հաղթել էր: Ու Ճպճպանս մնացել էր բորտին: Ամենազավեշտալին էն էր, որ ժամանակն էդ ըթնացքում առաջ էր շարժվում ու մինչ էս եռակողմ հարաբերություններն ավարտվեցին՝ պարզ դարձավ ճշմարտությունը, որ Ճպճպանիս վերջին տրանսպորտն արդեն գնացել է, ու ինքը տուն հասնելու համար պիտի տաքսի վարձի: Սրանից Ճպճպանս կատաղեց, իսկ ես մանրից սկսել էի զվարճանալ էս տեսարանի մանրամասներից ու մտածողության ակնհայտ բացակայության նշաններից: Քանզի վասնզի, երբ հայտնի դարձավ փաստը, որ քաղաքային տրանսպորտը գնացել է, ու որ Ճպճպանը՝ ուզի, թե չուզի, պիտի տաքսիով գնա տուն, կարող էր նորից տոմս վերցնել, հանգիստ վայելել տուրն ու հետո նոր գնալ տուն: Բայց այստեղ տեղի ունեցավ հակառակը: Ճպճպանս պահանջեց, որ իրեն տուն ուղարկեն, ընդ որում, առանց իմանալու, թե տաքսին ինչ արժե: Անգլերեն էլ չգիտեր: Ուրեմն Տանտիկինս տաքսի էր կանչել, մի պատառ թղթի վրա գրել հասցեն ու շենքից հանել դուրս՝ ասելով, որ հիմա տաքսին կգա, իսկ ինքը միացել մեզ, որովհետև տուրն արդեն լքում էր շենքը ու պիտի մոիտք գորեծքին արդեն հարամերձ որոշ շենքերի նկուղներն ու ականատեսը լինեինք նախապատմական Սիեթլի մնացուկներին:

Մինչև կմիանայի տուրին, այնուամենայնիվ, մի պահ դուրս եկա, որեպսզի տեսնեմ ինչ հալի է Ճպճպանը: Վիզը ծուռ կանգնած էր: Մի մեծ Ամերիկա, լայն փողոցներ, լիքը տաքսի ու մի ճպճպան աչքերով ու անլեզու մի հայ: Որտեղից պիտի հասկանար, թե որ տաքսին է իրեն սպասում:

-Լավ կլինի, մի մտածի,- գոռացի՝ տեսնելով, որ մեր տուրի խումբը արդեն շենքից դուրս է գալիս ու ուղևորվում դեպի նշանակետը: Տանտիկինս ու Յարանը խմբում էին: Ձեռքով էին անում, որ միանամ իրենց: Ու ստեղ նայում եմ Ճպճպանիս ու տեսնում սրա բացակայող հայացքը: Հիշում եմ նրա վեհաշուք ռեակցիան՝ մսային միջավայրում թանգարանային կյանք կազմակերպելու ուղղությամբ: Չկողմոնորշվելու նրա անկարողությունը: Հայաստան տարված բարձն ու քանի մի ձեռք սպիտակեղենը: Դեղին տաքսին, որին պետք էր գտնել ու թղթի կտորի վրա գրված տան հասցեն: Հեռվից ձեռքով են անում Տանտերերս, ու ես հիշումե մ Բուկովսկուն ու բուկովկսի ծնելու համար ստեղծված մարդկային կույտը: Համադրում եմ էս ամենն ու ծիծաղից սիրտս պայթում է: Ու ես ծիծաղում եմ: Լիաթոք ու կայտառագույն նոտաներով ձենս գցում եմ Ամերիկայի երկու եսիմ որ ավենյուների խաչմերուկներում, ու էնպես եմ ծիծաղում, էնպես եմ ծիծաղում, որ ամեն ինչ մեծանում, կամ ընդհակառակը փոքրանում է, ու ամեն ինչ կորում կամ հակառակ՝ը ամեն գալսի է տեղը: Ու էս ամեն ծիծաղից ու ամեն էս ամենից հետո, երբ ամենը ամենի սկիզբ կամ վերջ է դնում, երբ ամենը դառնում է ոչինչ կամ ամեն ինչ, ես հայտնվում եմ մի կիսաթրքուհու տանը:

շարունակելի