Ինտերնետն Աստծո պարգև է և սատանայի հաց


14:24 , 20 հունվար, 2013

Ողջույն ) Եթե չլիներ Բլոգնյուզի առաջարկած մրցույթը, չեմ կարծում, թե քեզ կհիշեի մոտակա շաբաթների ընթացքում, սիրելի բլոգ (կներես անկեղծության համար): Հիմա ես առաջին անգամ քեզ հետ պիտի խոսեմ պարտադրված թեմայի շուրջ, այն է՝ ինտերնետ :) Դե հա, ինտերնետը իմ և քո միջև կապի միակ աղբյուրն է: Բայց արի ավելի գլոբալ մոտենանք առաջարկվող թեմային: Եվ այսպես, սկսենք նրանից, թե ինչ ասել է ինտերնետ.

Ինտերնետը TCP/IP արձանագրություններով իրար հետ կապված գլոբալ համակարգչային ցանցերի միավորում է:

Ձեզանից շատերը երևի առաջին անգամ են լսում նմանատիպ սահմանում): Այո, ինտերնետը մարդկության պատմության մեծագույն հայտնագործություններից մեկն է: Ի սկզբանե ստեղծված լինելով ինֆորմացիան մի համակարգչից մյուսը փոխանցելու համար՝  այն այսօր կատարում է ավելի լայն ֆունկցիաներ: Հանդիսանում է ինչպես համակարգչում ինֆորմացիայի փոխանցման, այնպես էլ պահպանման ու կուտակման համար միակ ու եզակի միջոց:

Հմ ) պաշտոնական է ստացվում չէ՞: Հանում ենք փողկապները:  Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար այսօր ինտերնետը առաջին հերթին սոցցանցերում դատարկախոսելու միջոց է :) Մինչդեռ վիրտուալ դատարկախոսությունը մենք կարող էինք փոխարինել ավելի օգտակար գործով. օրինակ՝ իրական կյանքում դատարկախոսելով ))) Սահմանում.

Ինտերնետը Աստծո պարգև է և սատանայի հաց !!!!!

Եթե լինենք մաքսիմալ անկեղծ, ապա պիտի խոստովանենք, որ հայ հասարակության մեջ ինտերնետի տարածման ամենամեծ  խթանը «օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցն էր (ցավոք սրտի): Մարդիկ գնում էին համակարգիչ՝ օդնոկլասսնիկիի համար, վճարում էին ինտերնետ ծառայության համար՝ զուտ այս կայքում դատարկաբանելու մտադրությամբ:  Իհարկե, տարիների ընթացքում մեզ մոտ դաստիարակվեց ինտերնետը ավելի գրագետ օգտագործելու կուլտուրա: Հետզհետե սկսեց գործածությունից դուրս մղվել «դու ինտերնետում կա՞ս» հարցը, որը փոխարինվեց «դու օդնոկլասսնիկի կայքում գրանցվա՞ծ ես» հարցով: Սկսեցին զարգանալ ինտերնետային լրատվական կայքերը, որոնք հաղորդում էին բազմապիսի ինֆորմացիա՝ սկսած օգտակարից ու կարևորից, վերջացրած անօգտակարով և ոչ կարևորով:

Սկզբնական շրջանում սոցցանցերում քննարկվում էր այն, ինչ կատարվում է իրական կյանքում, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Այսինքն՝ ինտերնետը հենվում էր հեռուստատեսության վրա: Հիմա պատկերն ամբողջությամբ փոխվել է... Մարդիկ միմյանց հետ հանդիպում և քննարկում են, թե ինչ է կատարվում Ֆեյսբուքում, իսկ հեռուստատեսութամբ հաղորդվում է այն, ինչն արդեն քննարկվել է Ֆեյսբուքում: Այժմ հեռուստատեսությունն է հենվում Ֆեյսբուքի վրա, այն աստիճան, որ երկրի առաջատար լրատվական թողարկումներում պարզապես ընթերցվում է, թե ինչ էր գրել իր ֆեյսբուքյան էջում այս կամ այն քաղաքական գործիչը: Չափազանց վտանգավոր երևույթ: Կտրվում ենք իրական աշխարհից (պառավական :ճ):

Մի անգամ արդեն անդրադարձել եմ նրան, թե ինչ բացասական ազդեցություն ունի ինտերնետը մասնավորապես ինձ համար: Չկրկնվելու համար նորից տեղադրում եմ հին գրառումս.

Թե ինչ տվեց ինձ ինտերնետի բացակայությունը.


1. ևս մեկ անգամ վերընթերցեցի Պաչյանի «Ծիտը»
2. Մի 150 էջ առաշ տարա Բալզակի «Հովտաշուշանը»
3. Համարյա ավարտեցի «Խորտակված պատրանքները»
Հետևություն` ինտերնետն ազդում է իմ և ձեր ընթերցանությամբ զբաղվելու հաճախականության վրա ;ճճճ

Չնայած այս ամենին՝ ինտերնետը ունի նաև բազմաթիվ դրական կողմեր.

1. Ինֆորմացիայի ստացման ամենահարմար աղբյուրն է

2. Ինքնարտահայտման համար ամենահարմար հարթակներից մեկը

3. Նոր ու հետաքրքիր ծանոթությունների հարմար միջոց

4. Ընկերների մասին նորությունները մաքսիմալ արագ իմանալու միջոց

Զարմանալի է, բայց շատ հաճախ մարդիկ վիրտուալ տիրույթում ավելի անկեղծ են, ավելի անկաշկանդ, ուստի նրանց մասին պատկերացում կազմելու համար բավական է նայել նրանց ֆեյսբուքյան պատին :)

Հ.գ. Ահա, թե ինչ է լինում, երբ սկսում ես գրել պարտադրված թեմայի շուրջ (ոնց-որ պատվերով գործ անես ) :դ Չնայած Բալզակն էլ էր պատվերով գրում, «Հովտաշուշանն» էլ մի պատվեր էր ))) Տեսնենք-տեսնենք :դդդդդ

Հ.Հ.գ Մեկ ա հաղթողին որոշելու՝ Բլոգնյուզի առաջարկած տարբերակի հետ համամիտ չեմ :դդդդ

3 Հ.գ. Լայք էլ չեմ խնդրելու ոչ մեկից )))

Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ