Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է մի շարք հարցերում վերանայվի


12:55 , 8 ապրիլ, 2016
Մեր դաշնակիցներին պետք է հասկացնել,որ մենք իրենցից ակնկալում ենք հավասար,գործընկերային հարաբերություններ իսկ գերտերությունները պետք է հաշվի նստեն Արցախի ինքնորոշման իրավունքի և արդեն շուրջ 25 տարի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Պետք է վերանայել դիվանագիտական ողջ կորպուսի կատարված աշխատանքները,դարձնել դրանք համահունչ ստեղծված իրավիճակին,ինչպես նաև թարմացնել այն: Արտաքին գործերի նախարարության աշխատաոճը պետք է լինի առավել դինամիկ,թափանցիկ,հրապարակային և նախաձեռնողական: