Ռուսաստանն Ադրբեջանին է վերադարձրել ներկրված 20 տոննա կաթի փոշին


12:49 , 8 ապրիլ, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հետ են վերադարձրել Ադրբեջանից ներկրված 20 տոննա կաթի փոշին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` մանրամասնելով, որ համապատասխան արտադրամասն իր արտադրանքը ռուսական շուկա արտահանելու իրավունք չի ունեցել։

Արգելված ապրանքը հայտնաբերվել է Դաղստանի տարածքի անցակետերից մեկում։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրող-արտահանող ընկերությունը ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության թույլտվությունը չի ունեցել։