Թարմ ծաղրանկար ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևից


11:39 , 8 ապրիլ, 2016

Թե՛ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում, թե՛ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներում օրերս շրջանառվում է այն թեզը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնաց արկածախնդրության՝ սկսելով ռազմական ագրեսիա Արցախի դեմ, քանի որ The Panama Papers` գաղտնազերծված փաստաթղթերի պորտալը նույն օրերին հրապարակել էր խիստ կարևոր տվյալներ Ալիևների ընտանիքի օֆշորային կայսրության ու ապօրինությունների վերաբերյալ, ուստի պետք էր ինչ-որ կերպ շեղել հանրությանը: 

Նկարում Աղաևը ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողի հագուստը, որն արյուն թափեց, որպեսզի Ադրբեջանի իշխող ընտանիքի գաղտնի գործունեությունը ջրի երես դուրս չգա: