22:34 , 7 ապրիլ, 2016
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Երևանում, Instagram սոցիալական ցանցի իր էջում Երևանի և Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել:
Մեդվեդևի Instagram-ի էջը 2.1 մլն հետևորդ ունի: Նյութի հրապարակման պահին` լուսանկարի հրապարակումից 25 րոպե անց, լուսանկարը 20 600 մարդ էր հավանել: